-
23.04.2019|
04:31
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու գործադիրի ներկայացրած նախագիծը խորհրդարանը երեկ ընդունեց առաջին ընթերցմամբ: Կարելի է ասել, որ ԱԺ քաղաքական մեծամասնության շնորհիվ մի շարք նախարարություններից հրաժարվելու ու սուպերնախարարներ ունենալու օրենսդրական փաթեթը կյանքի կոչվելու փուլում է: Կառավարության կառուցվածքի փոփոխությունների, դրանցից բխող ռիսկերի ու հետևանքների, կրճատումների ու լավ մասնագետներին պետական համակարգում պահելու հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:
-
23.04.2019|
03:51
Շուտով Հայաստանի հպարտ քաղաքացիները տոնելու են 124 մլն դրամանոց Քաղաքացու օրը, ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրը։ ՀՀԿ անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ հարցրինք` ի՞նչ փոխվեց այս մեկ տարում, մարդիկ արդեն քաղաքացի՞ են դարձել։
-
19.04.2019|
01:29
Այսօր Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ երբեմն այնպիսի հայտարարություններ են անում, որ տպավորություն է, թե մոռացել են, որ պատերազմի վերսկսման վտանգն ամեն վայրկյան կախված է մեր գլխավերևում։ Արցախյան բանակցությունների, արտգործնախարարների վերջին հանդիպման շուրջ զրուցում ենք ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԿՈՎԱՅԻ հետ։
-
16.04.2019|
01:30
ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքային վիճակ է: Կուսակցության Մելիք-Ադամյան գրասենյակում երեկ աշխույժ անցուդարձ էր: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական թևի, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ վստահեցրեց, որ կուսակցությունը համալրվում է նոր անդամներով, որոնք հիմնականում երիտասարդներ են: Հանրապետականի ակտիվացման, ներքին ու արտաքին խնդիրների շուրջ զրուցեցինք ՀՀԿ անդամի հետ:
-
12.04.2019|
01:20
Մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ զրույցում անդրադառնում ենք ֆեյքերի դեմ պայքարի, դրա հետևանքների թեմային։
-
12.04.2019|
01:13
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրված ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ծավալված ներքաղաքական հարցերի շուրջ:
-
09.04.2019|
00:57
«Նորավանք» գիտակրթական արդեն լուծարված հիմնադրամի ղեկավար ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ հիմնադրամի լուծարման հարցը դատարանում է, և սպասում են, թե ինչ որոշում կկայացվի։ Պարոն Հարությունյանի հետ խոսեցինք Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ։
-
05.04.2019|
04:21
Այս տարին թումանյանական է, կոմիտասյան է, նաև մանսուրյանական է: ՈՒզում եմ խորհուրդ տեսնել այս ամենի մեջ: Սերունդները հաջորդում են միմյանց, մշակութային արժեքները մշտապես կան, հները կան, նորերը ստեղծվում են: ՈՒզում եմ զուգահեռներ տանել՝ որտ՞եղ եք տեսնում Կոմիտասին՝ աշխարհում, և որտե՞ղ է այսօր Մանսուրյանն աշխարհում:
-
05.04.2019|
02:59
Հայաստանյան քաղաքական փորձը միշտ էլ ցույց է տվել, որ արտախորհրդարանական ուժերը հետընտրական շրջանում հայտնվում են թմբիրի մեջ, սակայն այսօր նույն պնդումն անելը հիմնավոր չի լինի, քանի որ նրանք անում են հնարավորինը՝ իրենց քաղաքական ներուժի չափով:
-
05.04.2019|
02:40
Արցախյան հիմնախնդրի շուրջ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք չունենք օրակարգ Ադրբեջանի հետ և միայն մեկ թեզ ենք փորձում առաջ տանել՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։